jkjhkjhkj

21-11-2018 16:09 2913

TINKOFF BANK 11

 

«Տինկոֆ Բանկի» հաճախորդները, որոնք ունեն iOS-ի հիման վրա աշխատող սարքեր, կարող են այժմ ձեռք բերել թատերական և համերգային միջոցառումների տոմսեր բանկի բջջային հավելվածի միջոցով: Այս մասին հայտնում են բանկից` հավելելով, որ հաջորդ շաբաթ Android օգտագործողներին ևս նման հնարավորություն կնձեռնվի:

Նոր ծառայությունն արդեն հասանելի է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչներին: Մոտ ապագայում այն կհայտնվի Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքներում:

Տոմսերը ձեռք բերել հնարավոր է հավելվածի Pay բաժնում (Entertainment կատեգորիայում): «Համերգներ» կամ «Թատրոն» տարբերակներից մեկի ընտրությունից հետո՝ օգտատերը կտեսնի իրադարձությունների ցանկը՝ ըստ կատեգորիաների («Սպասվող», «Հաջորդ շաբաթվա» համերգների համար), նաև հասանելի կլինեն ժանրերը:

Այնուհետև պետք է ընտրել հարմար ժամանակացույցը, դահլիճում տեղը, որից հետո կատարվում է վճարում:

Գնումից հետո տոմսը կուղարկվի հաճախորդի փոստին, նաև կպահվի բջջային հավելվածի «Պատվեր» բաժնում:

Հիշեցնենք, որ բանկերի և ֆինանսների մասին Global Finance միջազգային ամսագիրը «Տինկոֆ Բանկին» ճանաչել է 2018 թվականի ռուսական լավագույն առցանց բանկ: Վարկային կազմակերպությունը նաև արժանացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն հիփոթեքային բանկի, ներդրումների կառավարման և բջջային բանկի կոչմանը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր