
«Յունիսթրիմը» հերքել է մամուլում իր մասին շրջանառվող լուրերը: Ընկերությունից հայտնում են, որ գործընկեր բանկերը չեն դադարեցրել համագուրծակցությունը վճարային համակարգի հետ և լրիվ ծավալով գործարքներ են իրականացնում: Այս մասին ասվում է համակարգի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Коммерсантъ»-ը գրել է, որ մի քանի բանկեր՝ «Արևելյան» Բանկը, Ասիայի բանկը, «Իմոն Ինտերնեյշնլը» և Հիփոթեք բանկը՝ հայտնել էին վճարային համակարգի օպերատորի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:
Պատճառն իբր դարձել էր «Յունիսթրիմի» վրա ցանցահենների հարձակումը:
«Նշված բանկերում «Յունիսթրիմը» ամբողջ ծավալով ծառայություններ է մատուցում: Մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում», -ընդգծվում է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



