
Ռուսաստանում բանկերը կաջակցեն հիփոթեքային վարկառուներին, որոնք հայտնվել են կյանքի բարդ իրավիճակներում:
2019 թվականից հիփոթեքի վերակազմավորումը կարող է պարտադիր դառնալ վարկատուների համար: Օրենքում համապատասխան փփոխությունները պատրաստել է Կենտրոնական Բանկը, հայտնում է «Известия»-ն:
Վարկառուները վերակազմավորման համար կկարողանան դիմել 5 տարին մեկ՝ որոշակի պայմաններում: Մասնավորապես, եթե նվազում է ընտանեկան եկամուտը 30 տոկոսով կամ նույնքանով ավելանում են հիփոթեքային վարկի ամենամսյա վճարումները: Այդ դեպքում՝ բանկը մեկ տարով կնվազեցնի վարկի վճարումը, սակայն դրա ամբողջական արժեքը չի փոխվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանում կա 1,3 միլիոն մարդ, որոնց արգելվում է լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը՝ վարկերի պատճառով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացիների հիփոթեքային ժամկետնանց վարկերը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 63,7 միլիարդ ռուբլի:
Ըստ կարգավորչի՝ նոր տրվող հիփոթեքային վարկերի ծավալի 40 տոկոսը բաժին են հասնում նվազագույն կանխավճարով հիփոթեքներին: Դա իր հետևից հանգեցնում է ժամկետնանց վարկերի աճին: Ժամկետնանց վարկերն աճում են ավելի դանդաղ տեմպերով, քան նոր վարկերի պորտֆելը: Այն տարեկան կազմում է 8,25 տոկոս, իսկ հիփոթեքային նոր վարկերի ծավալը՝ 65 տոկոսով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



