
Microsoft ընկերությունը շուկայական կապիտալիզացման տեսանկյունից առաջ է անցել ամերիկյան Apple-ից: Այդպիսով՝ Բիլ Գեյթսի կառույթցը դարձել է ամենաթանկարժեք ամերիկյան կորպորացիան:
Այս պահին այն 753 մլրդ դոլար է գնահատում, իսկ Apple-ը՝ 746.8 մլրդ դոլար:
Ամենաթանկարժեք ամերիկյան կազմակերպությունների եռյակը եզրափակել է Amazon-ը՝ 736.8 մլրդ դոլար ցուցանիշով:
Ամերիկյան համաշխարհային կորպորացիան զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկամամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։
Microsoft-ի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Microsoft Windows շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։
Microsoft-ի բաժնետոմսերը բաժանված են հետևյալ կերպ, Բիլ Գեյթս 7.55 տոկոս, Ստիվ Բալլմեր 4.66 տոկոս:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Interbrand գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք բրենդների վարկանշային աղյուսակը: Այն, ինչպես և նախորդ տարի՝ գլխավորել է Apple-ը: Երկրորդ հորիզոնականում Amazon-ն էր, իսկ եռյակը փակել էր Google-ը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



