jkjhkjhkj

27-11-2018 11:58 1547

Oreshkin1

 

2018 թվականի արդյունքներով Ռուսաստանում գնաճը պետք է կազմի մոտ 4 տոկոս: Դա համապատասխանում է Կենտրոնական բանկի կանխատեսումներին, սակայն ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը կարծում է, որ այդ ցուցանիշը կարող է փոքր ինչ ավելի բարձր լինել:

«Նույնիսկ եթե նայենք, թե ինչ կանխատեսում են ներկայացրել ԿԲ-ից, իսկ նրա կանխատեսումը կազմում էր 3.8-4.2 տոկոս, ապա ես կարծում եմ, որ այդ թվերից յուրաքանչյուրը տեղավորվում է թարգետում », - Օրեշկինի խոսքերը մեջբերում է РИА Новости-ի լրատվական գործակալությունը:

Նախարարն ընդգծել է, որ այսօր գնաճի մակարդակը գտնվում է կայուն մակարդակում, և լուրջ փոփոխությունների չի ենթարկվի: Ընդ որում, նա ընդգծել է, որ գնաճը կարող է փոքր ինչ բարձր լինել 4 տոկոսից:

Նախկինում Ռուսաստանի բանկից նշել էին, որ 2018 թվականի վերջում կանխատեսվում է 3.8-4.2 տոկոս գնաճ, նաև դրա կարճաժամկետ բարձրացում 2019 թվականին՝ 4-4,5 տոկոսով: Գնաճի տեմպերի արագացումը կապված է նաև ԱՄՆ պատժամիջոցների հետ՝ ընդդեմ ռուսական ընկերությունների և գործարարների:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր