
Գերմանիայում նախօրեին խուզարկություն է անցկացվել Deutsche Bank-ի մի քանի գրասենյակներում՝ այդ թվում Ֆրանկֆուրտի շտաբ-բնակարանում: Քննությունն իրականացվում է փողերի լվացման գործի շրջանակում, փոխանցում է Bloomberg-ը:
Խուզարկություններին մասնակցել է մոտ 170 իրավապահ:
Նշվում է, որ սկանդալային «Պանամական դոսյեի» հրապարակումից հետո՝ պարզվել է, որ Deutsche Bank-ի հաճախորդների համար ստեղծվում էին օֆշորային հաշվեհամարներ: Կասկածյալների դերում հայտնվել են բանկի աշխատակիցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Deutsche Bank-ը փողերի լվացմամբ է զբաղվել Danske Bank-ի միջոցով:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Mossack Fonseca իրավաբանական ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:
Կարդացեք նաև՝
DEUTSCHE BANK- Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ ԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



