
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,58 դոլարով՝ մինչև 58.68 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,52 դոլարով՝ մինչև 50.93 դոլար մեկ բարելի դիմաց:
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը նոր ռեկորդներ է գրանցում. Երկիրն օրական արդյունահանում է 11,2 մլն բարել նավթ, գրում է Bloomberg-ը հղում անելով իրադրությանը ծանոթ մի աղբյուրի: Հոկտեմբերին Սաուդյան Արաբիայում արդյունահանումը օրական կազմում էր 10,8-10,9 մլն բարել: Արդյունահանումը Սաուդյան Արաբիայում աճել է՝ ի պատասխան սպառողների ավելի բարձր հայտերի, որոնք պատրաստվում էին ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանից նավթի մատակարարումների կրճատման:
Թագավորությունը նաև օգտագործում է իր և արտասահմանյան պաշարների նավթը, նշում են գործակալության աղբյուրները:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



