
«Սբերբանկը» մինչև տարվա վերջ մշակողների համար հրապարակելու է ձեռնարկ, որոնք պետք է ամբողջ թվային արտադրանքը հարմարեցնեն սահմանափակ կարողություններով մարդկանց համար, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:
Հարմարեցման գլխավոր սկզբունքներից է՝ նյութերի ընկալումը հաշմանդամություն ունեցողների համար մատչելի դարձնելը: Բացի այդ դրանք պետք է ապահով և կառավարելի լինեն:
Կազմակերպությունը փոփոխությունները կմշակի լսողական, տեսողական և տեղաշարժման խնդիրներով մարդկանց համար: Մշակման ժամանակ «Սբերբանկը» հիմնվելու է արտասահմանցի գործընկերների և սեփական փորձի վրա:
Շփումն իրականացվելու է «Սբերբանկ Online» հավելվածով: Գայդլայնը (մշակողների ձեռնարկը) կազմվել է այնպես, որ մշակողներից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչպես է նորարարությունն ազդում ինտերֆեյսի հասանելիության վրա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



