
Ռուսաստանի բնակչության ապահովագրված ավանդների ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին 4,5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 27,21 տրիլիոն ռուբլի, հայտնել են Ավանդների ապահովագրության գործակալությունից:
Աճը կազմել է 1,2 տրիլիոն ռուբլի:
Սովորական ավանդների աճը փոքր ինչ թույլ է՝ հունվար-սեպտեմբերին ավելացել են 947 միլիոն ռուբլով՝ գրանցելով 3,6 տոկոս աճ: Բանկերում ռուսաստանցիների ունեցվածքը հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է 26,93 տրիլիոն ռուբլիով:
Ռուսական խոշոր բանկերը բարձրացնում են ավանդների տոկոսադրույքները, այդպիսով փորձ է արվում ավելացնել ազգային արժույթի՝ ռուբլու, պաշարները: Նոյեմբերի 1-ից 18-ը ռուբլով ավանդների եկամտաբերությունն ավելացել է թոփ-30 բանկերից 15-ում:
Նշվում է, որ որոշ ֆինանսական կազմակերպություններ բարձրացրել են ավելի վաղ գործող ավանդների տոկոսադրույքները, մյուսները որոշում են կայացրել ներդնել սեզոնային ավանդներ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



