jkjhkjhkj

25-12-2018 10:55 1383

brexit EUROPE BRITAIN finagent

 

Բրիտանական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը` Royal Bank of Scotland (RBS) դիմել է Գերմանիայում բանկային գործունեություն ծավալելու համար:

Այսպիսով՝ ֆինանսական կառույցը ցանկանում է պահպանել հասանելիությունը դեպի Եվրոպական շուկա՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit) հետո, հայտնում է ТАСС- ը:

The Financial Times-ի տվյալով` RBS-ը ցանկանում է փոխարինել Ֆրանկֆուրտում գտնվող իր մասնաճյուղը նոր բաժանմունքով, որը կգործի որպես տարածաշրջանային վճարման կենտրոն:

Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարությունը սկսում է պատրաստվել «կոշտ» Brexit սցենարին, հայտնում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, իրավիճակը հասել է մի կետի, երբ անհրաժեշտ է արագացնել Եվրամիությունից դուրս գալու նախապատրաստական աշխատանքները, առանց Բրյուսելի հետ համաձայնության:

Այս կապակցությամբ, բրիտանական կառավարությունը խորհուրդ է տվել երկրի ձեռնարկություններին նախապատրաստական աշխատանքներ տանել և իրենց համար ստեղծել պայմաններ՝ «կոշտ Brexit»-ին դիմակայելու համար:

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն մնացել է 100 օր, Brexit-ը պետք է տեղի ունենա 2019 թվականի մարտին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր