jkjhkjhkj

15-01-2019 14:09 1708

Venezuela wages finagent

 

Վենեսուելան նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը 300 տոկոսով բարձրացնելու մասին: Արդյունքում այն 4,5 հազար բոլիվարից կբարձրանա մինչև 18 հազար բոլիվար (մոտ 6,52 դոլար), հայտնել է Al Jazeera-ն:

2018 թվականի ընթացքում նվազագույն աշխատավարձը բարձրացվել էր հինգ անգամ: Մադուրոն նաև խոստացել է կայունացնել երկրի տնտեսությունը, որի մասշտաբները կրկնակի կրճատվել են վերջին հինգ տարվա ռեցեսիայի ընթացքում: Վերջին ժամանակներս Վենեսուելայում գնաճը կազմում է մոտ 2 միլիոն տոկոս: Երկրի բնակիչները բախվում են պարենի և դեղարայքի անբավարարության, ինչը հանգեցրել է այն բանին, որ երկրից 3 մլն մարդ է մեկնել վերջին երեք տարվա ընթացքում:

«Սա առաջին դեպքը չէ, որ նախագահ Մադուրոն հայտարարում է փոփոխությունների մասին,- նշում է վենեսուելացի վերլուծաբան Ռամոն Պինանգոն:-Ցավոք, այս փոփոխությունները, որպես կանոն, բերում են գնաճի արագացման: Մենք արդեն գիտենք, որ նման հայտարարություններին հաջորդող օրը գները բարձրանում են, մենք բախվում ենք գերարժեզրկման ու դեֆիցիտի»:

Վենեսուելայում 2018 թվականի նոյեմբերի վերջին սպառողական գներն աճել էին 1.3 մլն տոկոսով: Հաղորդվում է, որ նոյեմբերին գնաճը 144 տոկոս է կազմել՝ հոկտեմբերի 148 տոկոսի համեմատ, իսկ սեպտեմբեր ամսին այն կազմել էր 233 տոկոս:

Վենեսուելայում տնտեսական ճգնաժամ է սկսվել 2014 թվականին նավթի գների անկման պատճառով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր