jkjhkjhkj

16-01-2019 12:03 1333

kiberprestuplenie

 

Ռուսաստանում 2019 թվականի հունվարին ինտերնետային-խարդախների արգելափակված ռեսուրսների թիվը 2,5 անգամ աճել է: Անցյալ տարվա վերջին ամսվա ընթացքում փակվել է 1,149 ֆինանսական ֆիշինգային ռեսուրս, որոնք ներկայացել են որպես գոյություն ունեցող բանկերի, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության օպերատորների և հայտնի ապրանքանիշերի առցանց խանութների անվան տակ:

Փորձագետների կարծիքով՝ ցանցում խարդախության աճի մեծ տեմպերը կապված են տեխնոլոգիայի զարգացման հետ: Ակնկալվում է, որ 2019 թվականին խաբված ինտերնետի օգտատերերի թիվը կշարունակի աճել, հաղորդում է «Известия» թերթը:

Ավելացել է նաև օդային հաղորդակցության բնագավառում առևտրային խարդախությունների թիվը. կեղծ տոմսերի վաճառքի կայքերը մարդկանց զրկում են գումարներից և գողանում բանկային քարտի տվյալները:

Այս ժամանակահատվածում ավելացել է ևս մեկ կեղծ սխեմա. օգտատերերը ստանում են հղումներ թանկարժեք նվերների խաղարկությանը մասնակցելու համար: Մասնակցելու համար չկասկածող մարդկանց առաջարկվել է որոշակի գումար վճարել:

Կարդացեք նաև՝ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ. ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱՆՎՏԱՆԳ ԲՋՋԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր