
Խորհրդատվական Brand Finance ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների ամենամյա վարկանիշային աղյուսակը:
Երկրորդ անգամ այն գլխավորում է Amazon ընկերությունը: յս բրենդի արժեքը գնահատվել է 187.9 միլիարդ դոլար. տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է մոտ 25 տոկոսով:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ամերիկյան Apple-ը: Ընկերության բրենդը գնահատվել է 153.6 միլիարդ դոլար՝ տարեկան ընդամենը 5 տոկոս աճի ցուցանիշով:
Երրորդ տեղը 142.7 միլիարդ դոլար արժողությամբ զբաղեցրել է Google բրենդը, որը գրանցել է 18 տոկոս աճ: Չորրորդ հորիզոնականում Microsoft-ն է. տեխնոլոգիական գերհսկան 47 տոկոս աճ է գրանցել՝ 81.1-ից մինչև 119.5 միլիարդ դոլար:
Թոփ-5-ը եզրափակում է Samsung ընկերությունը, որը տարվա ընթացքում կորցրել է 1 տոկոս: Կորեական բրենդի արժեքը գնահատվում է 91.2 միլիարդ դոլար:
Brand Finance-ի վարկածով լավագույն բրենդ-մենեջեր է ճանաչվել Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը: Ընդ որում նշվում է, որ գործարարի ամուսնալուծությունը կարող է վնասել ինչպես իր անձնական, այնպես էլ ընկերության բրենդին:
Ջեֆ և Մակենզի Բեզոսները, 25 տարվա ամուսնությունից հետո, հունվարի 9-ին հայտարարել են ամուսնալուծության մասին: Նրանք նշել են, որ կպահպանեն ընկերային և գործընկերային հարաբերությունները և կհամագործակցեն տարբեր նախագծերում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



