jkjhkjhkj

23-01-2019 11:56 1325

EES2

 

Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակում մշակվելու են Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները, հայտնում են Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունից:

Այս հարցը քննարկվել է երկրի վարչապետ Սերգեյ Ռումասի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և միկրոտնտեսության հիմնական ուղղությունների հարցով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայի հանդիպմանը:

Քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդիական հարցերը: Մասնավորապես, քննարկվել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման հարցը», - ընդգծել են Բելառուսի կառավարությունից:

Նաև քննարկվել են հարցեր, որոնք ենթակա են վերանայման՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ Ալմաթիում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր