
«Բաքվում «Գազպրոմ» ընկերության ներկայացուցչությունը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին գրանցվել է Ադրբեջանի հարկային նախարարության կողմից»,- «Интерфакс»-ի ադրբեջանական ծառայությանը հաղորդել են հարկային նախարարությունից:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանի քաղաքացի Մաքսութ Անդերժանովն է:
Ինչպես ավելի վաղ է հաղորդվել՝ «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը 2017 թվականի հոկտեմբերին հավանություն էր տվել Ադրբեջանում ներկայացուցչության բացմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսին և «Գազպրոմի արտահանումը» բանակցություններ են վարում դեպի Հայաստան ռուսական բնական գազի տարանցման նոր համաձայնագրի շուրջ: Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիայի՝ դրանք պետք է ավարտվեն երկու շաբաթվա ընթացքում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



