jkjhkjhkj

24-01-2019 13:56 1651

Minfin

 

Վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանի արտաքին պետական պարտքը հասել է իր ամենացածր մակարդակի: 2018 թվականին 64.4 միլիարդով պարտքի կրճատումը հանգեցրել է նրան, որ 453,7 մլրդ դոլար արտաքին պարտքը վերջին տասնամյակում ամենացածր ցուցանիշն է:Այս մասին հայտարարել են Ռուսաստանի Կենտրոնական Բանկի ներկայացուցիչները:

Ռուսաստանի արտաքին պարտքը գոյանում է արտասահմանյան վարկատուների առաջ պետական մարմինների, Ռուսաստանի Բանկի և ռուսական իրավասության մեջ գտնվող անձանց ստանձնած պարտավորություններից: Ամենից արագ ընթացել է ռուսական մասնավոր կազմակերպությունների կողմից արտասահմանյան գործընկերների պարտքի նվազումը. որոշ խոշոր ձեռնարկություններ, որոնք պատժամիջոցների տակ են գտնվում, զրկվել են արտաքին շուկայից պարտք վերցնելու հնարավորությունից:

Պետական պարտքի նվազման պատճառներից է նաև պետական պարտատոմսերի ժողովրդականության նվազումը: Հարկ է նշել, որ չնայած 1998 թվականին դեֆոլտի ժամանակներից Ռուսաստանը կայուն կատարել է իր պարտավորությունները պարտատերերի նկատմամբ, նույնը չի կարելի ասել որոշ արտաքին պարտատերերի մասին, որոնց ռուսական կառավարությունը պարբերաբար ներում և զրոյացնում է հարյուր միլիոնավոր դոլարների չափով պարտքերը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր