jkjhkjhkj

25-01-2019 16:45 977

deutsche bank fin 1

ԱՄՆ Դաշնային պահուստայի համակարգը (ԴՊՀ) քննություն է սկսել գերմանական խոշորագույն Deutsche Bank-ի նկատմամբ՝ դանիական Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով փողերի լվացման գործով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը հղում անելով երկու աղբյուրների, որոնք ծանոթ են քննության մանրամասներին:

2018 թվականի սեպտեմբերին Danske Bank-ը հրապարակել է ներքին քննության մասին տվյալներ, որոնցում 6 200 հաճախորդւ գործունեությունը ճանաչվել են «շատ կասկածելի»:

2018 թվականի նոյեմբերին Դանիայի խորհրդարանում բանկի նախկին թոփ-մենեջեր Հովարդ Ուիլքինսոնը հայտարարել է, որ կասկածելի գործարքների 65 տոկոսը (230 միլիարդ դոլարից 150 միլիարդը) կատարվել են եվրոպական խոշորագույն բանկի ամերիկյան ստորաբաժանման միջոցով:

Ուիլքինսոնը բանկի անվանումը չի բացահայտել, սակայն կասկածելի գործարքների ժամանակահատվածում դանիական կազմակերպության թղթակից բանկը եղել է Deutsche Bank-ը:

ԴՊՀ-ն ստուգում է, թե որքանով են հավաստի դանիական բանկի նախկին թոփ-մենեջերի հայտարարությունները:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 29-ին խուզարկություն էր անցկացվել Deutsche Bank-ի մի քանի գրասենյակներում՝ այդ թվում Ֆրանկֆուրտի շտաբ-բնակարանում: Սկանդալային «Պանամական դոսյեի» հրապարակումից հետո՝ պարզվել է, որ Deutsche Bank-ի հաճախորդների համար ստեղծվում էին օֆշորային հաշվեհամարներ: Կասկածյալների դերում հայտնվել են բանկի աշխատակիցները:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր