jkjhkjhkj

29-01-2019 12:10 1225

Credit

 

Ռուսաստանում ուժի մեջ են մտել «Սպառողական վարկի (պարտքի) մասին» և «Միկրոֆինանսավորման գործունեության և միկրոֆինանսական կազմակերպությունների մասին» դաշնային օրենքներում փոփոխությունները:

Նշվում է, որ այժմ մեկ տարի ժամկետով սպառողական վարկերի տոկոսադրույքը չի կարող գերազանցել օրական 1,5 տոկոսը, 2019 թվականի հուլիսից` ավելի քան 1 տոկոսը:

Փաստաթղթում նշվում է, որ մինչև հուլիս վարկերի ընդհանուր չափը, տույժերը (տուգանքները) և նման վարկերի գծով այլ վճարումները չեն կարող գերազանցել նախնական վարկի գումարը ավելի քան երկուուկես անգամ, մինչև 2020 թվականի հունվարը` երկու, այնուհետև՝ մեկուկես անգամ:

Ավելի վաղ ՌԴ տնտեսագիտության և սոցիալական գիտությունների ֆակուլտետի դոցենտ Ալիսեն Ալիսենովը մեկնաբանել է օրենքը, որը սահմանափակում է սպառողական վարկերի առավելագույն չափը: Նրա խոսքերով, միկրոֆինանսական կազմակերպությունները սահմանել են վարկերի նկատմամբ բարձր տոկոսադրույքներ և օգտագործում են կիսաքրեական սխեմաներ բնակչությունից գումարը հետ ստանալու համար:

Դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանափակում է սպառողական վարկերի առավելագույն գումար:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր