
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական Բանկը հայտնել է, թե որքան է կազմում ռուսաստանցիների պարտքը սպառողական վարկերի մասով:
Ըստ կարգավորչի` անցյալ տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 22.8 տոկոսով: Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պարտք են 14.9 տրիլիոն ռուբլի:
ԿԲ ներկայացուցիչները նշել են, որ ֆիզիկական անձանց վարկավորման արագացումը տեղի է ունենում, քանի որ ռուսները աստիճանաբար հեռանում են խնայողական մոդելից, ինչը հանգեցնում է սպառման ավելացման:
Բացի այդ, վարկային շուկայի աճին նպաստել է 2018 թվականին տոկոսադրույքի նվազումը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց համար ռուբլով վարկերի տոկոսադրույքն ավելի քան 1 տարի ժամկետի համար կազմել է տարեկան 12.4 տոկոս:
2018 թվականին ամենից հաճախ բանկերը տրամադրել են հիփոթեքային և սպառողական վարկեր: Այսպես, 11 ամիսների ընթացքում հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է՝ 5,34 տրիլիոն ռուբուց հասնելով 6,53 տրիլիոն ռուբլու, իսկ անապահով խմբերի վարկավորումը` 6,02 տրիլիոն ռուբլուց մինչև 7,3 տրիլիոն ռուբլի:
Կարգավորչի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նաև պարզաբանվում է, որ չնայած սպառողական վարկերի աճին, ռուսները իրենց հաշվին պահում են գրեթե այնքան գումար, որքան իրավաբանական անձինք` 28.5 տրիլիոն ռուբլի՝ 28 տրիլիոն ռուբլու դիմաց: ՌԴ քաղաքացիների և ընկերությունների ավանդների աճը միջինը կազմում է 6-6.5 տոկոս:
Կենտրոնական բանկից նշել են 2018 թվականին բանկերի շահույթի մասին. այն աճել է մինչև 1,3 տրիլիոն ռուբլի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



