jkjhkjhkj

30-01-2019 12:28 1219

Valyuta1

 

Գերմանական խոշորագույն բանկը՝ Deutsche Bank-ը կազմել է աշխարհի ամենաչգնահատված ազգային արժույթների ցանկը: Այս մասին տեղեկացնում է Rambler News Service գործակալությունը:

Deutsche Bank- ի փորձագետների կարծիքով, աշխարհում ամենաչգնահատված արժույթը թուրքական լիրան է:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Կոլումբիայի պեսոն և ՌԴ-ի ռուբլին, համապատասխանաբար:

Ցանկում չորրորդ հորիզոնականում է ճապոնական իենը, այնուհետև հետևում են շվեդական կրոնան, կանադական դոլարը, հունգարական ֆորինտը և բրիտանական ֆունտ ստեռլինգը:

Հատկանշական է, որ գերմանացի տնտեսագետները ռուսական ռուբլին համարում են աշխարհի ամենաչգնահատված երրորդ արժույթը:

Deutsche Bank-ի ներկայացուցիչների կարծիքով այսօր ռուսական ռուբլու համար հիմնական վտանգը հանդիսանում են Միացյալ Նահանգների և մյուս արևմտյան երկրների պատժամիջոցները:

Միևնույն ժամանակ, գերմանացի տնտեսագետները նշում են, որ նավթի ռեկորդային ցածր գները այլևս որևէ դեր չունեն ռուբլու դիրքում:

Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, ինչպես նշվում է, որ հաջողվել է իրենց ազգային արժույթը զերծ պահել նավթի գների տատանումներից՝ մի շարք հաջողված կանոնների և սահմանափակումների արդյունքում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր