
Անցյալ շաբաթվա վերջում հայտնի է դարձել Ինտերնետում հերթական կեղծ բանկի հայտնվելու մասին: Խարդախության նոր ներկայացուցիչը կրում է Gentle բանկ անվանումը, հայտնում է Banki.ru- ն:
Վարկային կազմակերպությունն առաջարկում է վարկային և արժութային գործարքներ: Նման բանկը հնարավոր չի եղել գտնել ՌԴ Կենտրոնական բանկի տվյալների բազայում կամ ավանդային ապահովագրության գործակալության պետական կորպորացիայի գրանցամատյանում:
Վարկ ստանալու համար կեղծ բանկում պետք է կատարել միջնորդավճար, որից հետո հաճախորդին կայցելի առաքիչը և կփոխանցի գումարը: Ինչպես և սպասվում է՝ միջնորդավճարից հետո առաքիչն այնպես էլ չի հայտնվում:
Կայքում նշված համարով օպերատորը պնդում է, որ բանկն արտոնագիր ունի, սակայն ինչու՞ 17601 համարը Կենտրոնական բանկի տվյալների բազայում գրանցված չէ:
Սա վերջին տարիներին Ինտերնետում հայտնված առաջին անօրինական բանկը չէ: Կենտրոնական բանկը, քաղաքացիներին պաշտպանելու նպատակով, անցյալ տարի սկսել է ընդգծել գրանցամատյաններում ընդգրկված ֆինանսական կազմակերպությունների կայքերը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



