
Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը պետք է քննարկի հիփոթեքային պարտատոմսերի շուկայի շնորհիվ տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ըստ Քաղաքաշինության նախարարության` հիփոթեքային պարտատոմսերի շուկան մեր Дом.РФ ընկերության երաշխավորությամբ կարող է ապահովել տոկոսադրույքների հետագա նվազում: Ամեն դեպքում դա պետք է քննարկվի», - ասել է Մեդվեդևը:
Նա նշել է, որ «Բնակարան և քաղաքային միջավայր» ազգային ծրագրի իրականացման շրջանակում ենթադրվում են ոլորտի մեծ փոփոխություններ:
«Այն (ոլորտը) կանցնի նոր ֆինանսավորման սխեմայի, ծրագրային սխեմայի, որպեսզի նոր բնակարաններ, նոր տներ գնող մարդկանց շահերը պաշտպանվեն », - ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով` արդեն սկսվել են ազգային ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



