
«ՎՏԲ» Բանկը մտադիր է մշակել գործընկերային պլատֆորմների զարգացման ռազմավարություն, որը ենթադրում է բանկային թվային էկոհամակարգի ստեղծում, հայտնում են բանկից:
Բանկը պատրաստ է վճարել 158 մլն ռուբլի (հնարավոր առավելագույն գումարը) այդ ոլորտում տեղեկատվության և խորհրդատվական ծառայությունների համար:
Միևնույն ժամանակ, «ՎՏԲ»-ն պատվիրելու է 2019-2022թթ. զարգացման ռազմավարության մշակում, որը արժենալու է 320 մլն ռուբլի: Դիմումների ընդունման վերջնաժամկետը երկու մրցույթների համար `փետրվարի 6-ն է, աշխատանքների կատարման համար տրվում է 3 ամիս:
«ՎՏԲ»-ի ներկայիս ռազմավարությունը դիտարկում է բիզնեսի թվայնացում և մանրածախ բիզնեսում ալգորիթմների օգտագորում՝ պրոդուկտների անհատականացման համար, ասել է S&P վերլուծաբան Ռոման Ռիբալկինը: Մյուս կողմից՝ բանկն ավանդաբար պահպանում է ֆինանսական գործընկերոջ դերը, և դրա համար էլ դեռ չի ստեղծել իր սեփական էկոհամակարգը:
Տրամաբանական է, որ գործընկերային հարթակների զարգացման ռազմավարությունը հայտնվել է ուշադրության կենտրոնում, նշել է փորձագետը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



