
The Wall Street Journal-ը հայտնում է, որ Deutsche Bank փորձել է թաքցնել վարկի առկայությունը, որը տրամադրել է ռուսական «ՎՏԲ Բանկին» 2016 թվականի աշնանը:
ԱՄՆ նախագահի ընտրությունների Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ԱՄՆ հատուկ ծառայությունների քննության նաև եվրոպական կարգավորիչների կողմից ճնշումների ֆոնին՝ գերմանական բանկը փորձել է ազատվել պարտքից, դրա կեսը նույն թվականի դեկտեմբերին վաճառելով «Ալֆա-բանկին»: Սակայն մնացած մասը Deutsche Bank-ը վաճառել չի կարողացել, արդյունքում «ՎՏԲ-ն» մարել է պարտքը 2017 թվականի օգոստոսին, պնդում է պարբերականը հղում անելով փաստաթղթերին և աղբյուրներին, որոնք ծանոթ են Deutsche Bank-ի վարկային պատմությանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները պաշտոնական մեղադրանք են ներկայացրել Ռուսաստանին՝ ԱՄՆ նախագահի ընտրություններին 2017 թվականին միջամտելու համար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



