
Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը 2018 թվականին տարեկան կտրվածքով կազմել է 2,3 տոկոս: Այս մասին հայտնում են Ռուսաստանի վիճակագրական ծառայությունից:
«ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալը կապված 2017 թվականի հետ կազմել է 102,3 տոկոս», — հայտնում է գերատեսչությունը:
Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանի ՀՆԱ ծավալը ընթացիկ գներով կազմել է 103 տրիլիոն 626,6 միլիարդ ռուբլի, նշված է փաստաթղթում:
1995 թվականից անցկացվող դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ՝ ՀՆԱ-ի տարեկան ծավալը գերազանցել է 100 տրիլիոն ռուբլին:
Ավելի վաղ Ռուստաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը նվազեցրել էր ընթացիկ տարում երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 1.8 տոկոս: Բացի այդ, գերատեսչությունից նշել են, որ ՀՆԱ-ի աճը 2018 թվականի հուլիսին տարեկան կտրվածքով արագացել էր 1,1 տոկոսից մինչև 1,8 տոկոս:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



