
Իրանի իշխանությունները գործարկել են ոսկով ապահովված PayMon կոչվող կրիպտոարժույթ՝ պատժամիջոցների շրջանցման համար: Այլընտրանքային արժույթի մշակմամբ աշխատել են Parsian Bank, Bank Pasargad, Bank Melli Iran և Bank Mellat բանկերը, ակտիվը ներկայացվելու է արտաբորսային Fara Bourse հարթակում, գրում է CryptoGlobe-ը:
Ghoghnoos ընկերության տնօրեն Վալիոլլա Ֆաթեմին հայտարարել է, որ սկզբնական փուլում թողարկվելու է 1 միլիարդ նոր տոկեն: Դրանք օգտագործվելու են ֆինանսական հաստատությունների ակտիվների տոկենիզացիայի և միջբանկային SWIFT համակարգից անջատելուց հետո երկրի տնտեսության համար բացասական հետևանքների նվազեցման համար:
Հունվարի վերջին համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Իրանի Կենտրոնական բանկը իր ազգային կրիպտոարժույթի պաշտպանության նպատակով պատրաստվում է արգելք սահմանել այն թվային փողերի օգտագործման համար, որոնք չէին ստացել տեղական ֆինանսական կարգավորողի հավանությունը: Քաղաքացիների համար սահմանափակումներ կմտցվեն, որպեսզի նրանք չկարողանան բանկային հաշիվներին 10 հազար դոլարից ավելի գումար պահել:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



