
«Սբերբանկի» ղեկավար Հերման Գրեֆը կարծում է, որ իշխանության նեկայացուցիչները չպետք է վախեցնեն ռուսներին ապադոլարացման մասին քննարկումներով: Ըստ նրա, դոլարը ներկայումս շարունակում է մնալ քաղաքացիների պաշտպանական հիմնական ակտիվներից է մեկը:
«Ոչ մի դեպքում չի կարելի ոչինչ արգելել և սահմանափակել: Երբ փոքր ինչ սկսենք սպառնալով մատ թափ տալ, մարդիկ անմիջապես կհանեն գումարները և կթաքցնեն դրանք ներքնակների տակ: Ապահովության համար: Ամբողջական մնալու համար: Կա դառը փորձ», - ասել է նա ТАСС- ին:
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում դոլարից կախվածության նվազեցման համար, դրանք արդեն որոշ արդյունքներ են բերել:
«Այսպես կոչված ապադոլարացումը, որը պաշտպանում են նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Կենտրոնական բանկը, պետք է օգնի մեղմացնելու հարվածը, եթե արևմտյան պատժամիջոցներն ուղղված լինեն ֆինանսական համակարգի դեմ»,- նշում է հրատարկությունը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



