
Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը մշակել է մի ծրագիր, որով փողոցային առևտուրը վերականգնվելու է: Այդ մասին «Российская газета»-ին ասել է նախարարի տեղակալ Վիկտոր Եվտուխովը:
Եվտուխովը պարզաբանել է, որ այսօր Ռուսաստանում հազար մարդուն բաժին ընկնող առևտրային տարածքները երկու անգամ ավելի քիչ են, քան եվրոպական երկրներում:
Միաժամանակ, ըստ փոխնախարարի, շատ արտադրողներ ցանկանում են իրենց ապրանքը վաճառել մանրածախ առևտրի կետերում, ոչ թե խանութներում:
Ըստ նրա` վերջին 10 տարում Ռուսաստանում շուկաների թիվը 5-6 անգամ նվազել է: Փոփոխությունների ընդունման դեպքում Ռուսաստանի ամբողջ տարածքում կարող է գործել առնվազն 50 հազար փոքր խանութ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



