jkjhkjhkj

12-02-2019 16:29 1537

Doxod 1

 

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բացատրել են քաղաքացիների իրական եկամուտների անկման պատճառները: Ըստ ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության` երեք հիմնական գործոններն են ազդել դրանց անկման վրա:

Նախարարության վերլուծության համաձայն, անցյալ տարի Ռուսաստանում աշխատավարձերի իրական աճը կազմել է 6.8 տոկոսով, իսկ իրական եկամուտները նվազել 0.2 տոկոսով: Ընդ որում առաջին հերթին, նվազել են առավել հարուստ ռուսների եկամուտները: Հիմնական բացասական գործոնները եղել են բանկային ավանդներից ստացվող մուտքերի անկումը, անշարժ գույքի հարկերի աճը և հիփոթեքային վճարումների աճը:

Գերատեսչությունից նաև ընդգծել են, որ Ռուսաստանի Դաշնության առավել քիչ ապահովված քաղաքացիների եկամուտները նպաստում են աշխատանքի վճարման նվազագույն չափի ավելացմանն ուաշխատավարձի բարձրացմանը: Բացի այդ, բարձրացվել է երեխաներով ընտանիքներին վճարվող սոցիալական նպաստների չափը: Տնտեսական զարգացման նախարարությունը նաև նշել է դրական իրավիճակ աշխատաշուկայում: Այսպիսով, գործազրկության մակարդակը 2018 թվականին նվազել է մինչև 4,8 տոկոս:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր