jkjhkjhkj

13-02-2019 13:28 1747

Overnight2

 

Մոսկովյան վարկային բանկը (ՄՎԲ) ներկայացրել է «Ավտոմատացված օվերնայթ» նոր պրոդուկտը, որը նախատեսված է իրավաբանական անձանց համար:

Այժմ կորպորատիվ հաճախորդները կարող են ավտոմատ կերպով ինտերնետ- բանկերով գումարներ ներդնել և ստանալ տոկոսային եկամուտ:

Օվերնայթի ավանդի միջովները ներդրվում են աշխատանքային օրվա ավարտին: Հաջորդ օրը, տոկոսներով գումարը վերադարձվում է հաճախորդի ընթացիկ հաշվին: Ներդրումը հարմար է նրանով, որ այն կարող է բացվել նույնիսկ տոների և հանգստյան օրերի ժամանակ:

Գործարքային բիզնեսի և բանկի միջոցների ներգրավման վարչության ղեկավար Ֆիլիպ Լիտվինենկոյի խոսքով՝ ավտոմատացված օվերնայթը րավաբանական անձանց հնարավորություն է ընձեռվում արագ ստանալ լրացուցիչ եկամուտ և նվազեցնել մշտական տեղաբաշխման բարդությունը:

«Բանկի հաճախորդի համար բավարար է մեկ անգամ պայմանագիր կնքել», - նշել է նա:

Դրանից հետո բանկն ամեն օր առաջարկում է իրավաբանական անձին գումարներ տեղաբաշխել «օվերնայթ» ավանդի վրա:

«Հաճախորդը, եթե ցանկանում է, կկարողանա օգտվել այդ առաջարկից` միացնելով այն ինտերնետ-բանկին», - ասել է վարկային կազմակերպության ներկայացուցիչը:

Իրավաբանական անձը հնարավորություն ունի նաև փոփոխել միջոցների ներդրման կարգավորումները՝ «Ձեր առցանց բանկը» ՄՎԲ ծառայության միջոցով: Պայմանները վերաբերում են միջոցների քանակությանն ու տոկոսների պայմաններին: Ավանդի գումարը եկամտի հետ միասին վերադարձվում է հաճախորդին հաջորդ աշխատանքային օրը `ժամը 11: 00-ին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր