jkjhkjhkj

13-02-2019 13:33 1594

gazprombank19

 

«Գազպրոմբանկն» ակցիայի շրջանակում նվազեցրել է հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքը՝ տարեկան մինչև 9.7 տոկոսի: Այս մասին տեղեկացրել է բանկի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վարկավորման ժամկետը կազմում է 7 տարի, իսկ կանխավճարի չափը ձեռք բերվող գույքի արժեքի 40 տոկոսը:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմնակի բանկերի վարկառուները ևս հնարավորություն ունեն նաև վերաֆինանսավորել հիփոթեքը տարեկան մինչև 9,7 տոկոսադրույքով:

Դրա համար վարկի ժամկետը չպետք է գերազանցի յոթ տարի, առավելագույն վարկի գումարը `գույքի արժեքի 60 տոկոսը:

Ըստ բանկի փոխնախագահ Ալեքսեյ Տրուբնիկովի՝ ակցիան թույլ կտա «Գազպրոմբանկի» հաճախորդներին բարելավել իրենց կենսապայմանները և նվազագույնի հասցնել հիփոթեքային վարկերի ծախսերը՝ կանխավճարի չափի և ցածր տոկոսադրույքի հաշվին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր