jkjhkjhkj

13-02-2019 13:48 1490

Rossian GDP

 

2018 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի մինչև 2.3 տոկոս աճի տեմպերի արագացումը պայմանավորված է մեկանգամյա կիրառման գործոններով և չեն հանդիսանում կայուն:

2019 թվականին սպասվում է աճի դանդաղեցում մինչև 1.3 տոկոս ցուցանիշի: Նման կանխատեսում է ներկայացրել «Տնտեսության պատկերը» զեկույցում Տնտեսական զարգացման նախարարությունը:

2018 թվականի տնտեսական աճի առանցքային դրայվերներն են դարձել շինարարությունն ու արդյունաբերությունը (0,6 և 0,3 տոկոսային կետ, համապատասխանաբար):

ՀՆԱ-ի աճում դրական ներդրում են իրականացրել նաև առևտուրը (0,3 տոկոսային կետ) և տրանսպորտային ոլորտը (0,2 տոկոսային կետ): Ընդ որում, գյուղատնտեսության ներդրումը թույլ բացասական էր բերքի վատթարացման և անասնագլխի թույլ աճի ֆոնին:

ՀՆԱ-ի աճի մոտ 0,8 տոկոսային կետն ապահովել է ծառայությունների հատվածը: 2017 թվականին Ռուսաստանում տնտեսական աճը կազմել է 1,6 տոկոս:

Ավելի վաղ Ռուստաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը նվազեցրել էր ընթացիկ տարում երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 1.8 տոկոս: Բացի այդ, գերատեսչությունից նշել են, որ ՀՆԱ-ի աճը 2018 թվականի հուլիսին տարեկան կտրվածքով արագացել էր 1,1 տոկոսից մինչև 1,8 տոկոս:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր