20-02-2019 10:52
1428

Դանիայի խոշորագույն բանկը՝ Danske Bank-ը, դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանի և Բալթյան երկրների տարածքում, հայտնում է РИА «Новости»-ն հղում անելով վարկային կազմակերպության մամուլի ծառայությանը:
Փետրվարի 19-ին Էստոնիայի վերահսկող ֆինանսական մարմինը պահանջել է, որպեսզի Danske Bank-ի մասնաճյուղը երկրում 8 ամսվա ընթացքում դադարեցնի իր գործունեությունը:
Ինչպես հայտնել են բանկից՝ անկախ էստոնական կարգավորչի որոշումից՝ Danske Bank-ն իր ռազմավարությանը համապատասխան որոշել է դադարեցնել գործունեությունն Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Ռուսաստանում, որպեսզի իր ուշադրությունը սևեռի Հյուսիսային Եվրոպայի շուկային:
Հաղորդվում է, որ աշխատանքը շարունակելու է միայն Լիտվայում գործող սպասարկման կենտրոնը, որն իրականացնում է մի շարք վարչական գործառույթներ:
Հիշեցնենք, որ Դանիայի իշխանությունները Danske Bank-ին 2018 թվականի նոյեմբերին 4 կետով մեղադրանք էր ներկայացրել՝ էստոնական մասնաճյուղի կողմից տարիների ընթացքում երկրի օրենսդրությունը խախտելու վերաբերյալ: Մեղադրանքը կապված է փողերի լվացման հետ: Danske Bank-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ մեղադրանքը ներկայացրել է Դանիայի միջազգային և տնտեսական ծանր հանցագործությունների գծով պետական դատախազը ՝ ֆինանսական կազմակերպության նկատմամբ 2018-ի օգոստոսին սկսված հետաքննության արդյունքներով: Մեղադրանքները վերաբերում են 2007 թվականի փետրվարի 1-ից մինչև 2016-ի հունվարի վերջն ընկած ժամանակահատվածին: Կասկածի տակ են հայտնվել Danske Bank-ի էստոնական մասնաճյուղով իրականացրած գրեթե բոլոր գործարքները՝ 200 միլիարդ եվրո ծավալով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am