
«ՎՏԲ Կապիտալը» Global Finance ամսագրի The World’s Best Investment Banks հետազոտության արդյունքներով լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգերում:
Մասնավորապես, երկրորդ տարին անընդմեջ «ՎՏԲ Կապիտալը» ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը զարգացող շուկաներում: Բացի այդ, այն հաղթել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն ներդրումային բանկ» և «Ռուսաստանի լավագույն ներդրումային բանկ» անվանակարգերում:
«Ուրախ ենք կրկին գլխավորել Global Finance ամենամյա հետազոտության լավագույն երեք անվանակարգերը և շնորհակալ ենք, որ մասնագետները կրկին բարձր են գնահատել ընկերության գործունեությունը: Մեր ընտրած ռազմավարությունը հաջողությամբ աշխատում է մեզ համար կարևոր զարգացող շուկաներում՝ թույլ տալով ընդլայնել հաճախորդների բազան», – ասել է «ՎՏԲ Կապիտալի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Յակովիցկին:
Global Finance-ի խմբագիրները և ոլորտային մասնագետները հաղթողներին ընտրել են այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք են՝ շուկայի բաժինը, գործարքների քանակն ու ծավալը, մասնակցության շրջանները, փոփոխվող շուկաներում աշխատելու հնարավորությունը, նորարարական մոտեցումը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



