jkjhkjhkj

06-03-2019 14:57 1595

smartpesa mobile system

Visa ընկերությունը գործարկում է softPOS տեխնոլոգիան, որի միջոցով ցանկացած Android համակարգով աշխատող սմարթֆոն կարելի է վերածել վճարային տերմինալի, որով հնարավոր կլինի իրականացնել ցանկացած անշփում վճարում՝ քարտերով կամ հեռախոսներով:

Համապատասխան տեխնոլոգիան Ուկրաինայում կհայտնվի 2019 թվականի ընթացքում, հայտնել է ԱՊՀ երկրներում և Հարավ-Արևելյան Եվրոպայում Visa-ի տնօրեն Վերա Պլատոնովան:

Ընկերությունում նշում են, որ այդ տեխնոլոգիայի օգտագործումը կարող է հեշտացնել փոքր բիզնեսի աշխատանքը, քանի որ կկրճատի ձեռնարկությունների ծախսերը կապված վճարային տերմինալների ձեռք բերման հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանում գնված ապրանքի դիմաց հնարավոր կլինի վճարել՝ օգտագործելով QR-կոդ: Համապատասխան լուծում առևտրի կետերի համար մտադիր է նախապատրաստել Visa-ն: Վճարային համակարգը մտադիր է սահմանել այնպիսի սակագներ, որոնք թույլ կտան գնորդին խնայել: Նախագծի նպատակն է գնումների դիմաց գնորդի քարտից վաճառողի քարտին գումարի փոխանցման հնարավորության շնորհիվ նվազեցնել փոքր և միջին բիզնեսի համար քարտերի ընդունման հետ կապված ծախսերը: Խանութների աշխատակիցները միայն պետք է տեսանելի տեղում ամրացնեն QR-կոդով ինքնասոսնձվող պաստառը, որի վրա կլինեն պլաստիկ քարտի տվյալներ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր