Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ բանկերը և կառուցապատողները շինարարության ֆինանսավորման նոր մեխանիզմով կաշխատեն համակարգված: Այդ մասին նա հայտարարել է ՌԴ Արդյունաբերողների և գործարարների միության (RUIE) համագումարի լիագումար նիստում:
Նրա խոսքերով, դա անհրաժեշտ է բնակարանաշինության տեմպերի աճի համար:
Պուտինը նշել է, որ այս գործընթացում կարևոր է բանկերի և ընկերությունների միջև հստակ, թափանցիկ փոխգործակցությունը, շինարարության վարկավորման նպատակով բանկերի համար խթանների ստեղծումը:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը կառավարությանը և Կենտրոնական Բանկին հանձնարարել էր աստիճանաբար շարժվել դեպի հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազման՝ սկզբում մինչև 9 տոկոս, այնուհետև՝ 8, ապա ավելի ցածր: Նրա խոսքով՝ առավել մեծ աջակցություն, հատուկ միջոցներ պետք է սահմանվեն երեխաներով ընտանիքների համար: Այսպես, ընտանիքներին, որոնցում ծնվել է երրորդ և հաջորդ երեխան՝ փոխհատուցվում է հիփոթեքի գումարից 450 հազար ռուբլին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



