Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Վերանվանել Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանան ՝ Նուր-Սուլթան քաղաքի», ասվում է փաստաթղթի մեջ:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Ավելի վաղ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր վերանվանել հանրապետության մայրաքաղաք Աստանան Նուրսուլթանի՝ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին:
Նա նաև առաջարկել էր հանրապետության մայրաքաղաքում Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի պատվին կանգնեցնել հուշարձան:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեքշաբթի հայտարարել է, որ մարտի 20-ից կդադարեցնի իր լիազորությունները, իսկ իր ժամկետի մնացած ժամանակահատվածում երկիրը կղեկավարի Տոկաևը: Ղազախստանում նախագահի ընտրությունները նախատեսված են 2020 թվականին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



