Մեծ Բրիտանիայի ֆոնդային շուկաներից դուրս բերված միջոցները` Եվրամիությունից երկրի ելքի (Brexit) վերաբերյալ հանրաքվեից ի վեր, կազմել են 25 միլիարդ դոլար։
Այս մասին հայտնում է Financial Times-ը հղում անելով ամերիկյան Informa ընկերության EPFR Global ձեռնարկության տվյալներին։
Միևնույն ժամանակ փորձագետները նշում են բրիտանական ֆոնդային շուկայի ներկայիս վիճակի և դրա հեռանկարների ակնառու հակասությունները։
Չնայած Brexit-ի հետ կապված բացասական նորություններին` FTSE 100 առանցքային ինդեքսն առաջին եռամսյակում հասել է 13 մակարդակի։
Բրիտանական խոշոր 6 ընկերություններ ստիպված էին 348 միլիոն ֆունտ ծախսել Brexit-ին նախապատրաստվելու համար, հայտնել է Bloomberg-ը։
Այսպես, Royal Bank of Scotland-ն իր ծախսերը կոշտ Brexit-ի դեպքում լրացուցիչ միջոցների ընդունման համար գնահատում է 100-150 միլիոն ֆունտ։
Ընկերությունը, օրինակ` հայտ է ներկայացրել ԵՄ-ում բանկային նոր արտոնագրեր ստանալու համար և միլիարդավոր ֆունտերի ակտիվներ է տեղափոխել Ամստերդամ։
Ընդ որում Bloomberg-ը նշում է, որ Brexit-ի հետաձգումը կհանգեցնի բրիտանական ընկերությունների համար նոր ծախսերի։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



