Բիբլոս Բանկ Արմենիան հանդես է գալիս ավտովարկի տրամադրման նոր առաջարկով, որը գործում է մինչեւ ապրիլի 30-ը: Բանկից տեղեկացնում են, որ ավտովարկը տրամադրվում է միայն նոր ավտոմեքենաների համար՝ ֆինանսավորվում է ձեռքբերվող ավտոմեքենայի արժեքի մինչև 85%-ի չափով: «Ավտոմեքենաները պետք է ձեռքբերվեն ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող մասնագիտացված ընկերություններից: Վարկի գումարը նվազագույնը 400,000 ՀՀ դրամ և առավելագույնը 13,500,000 ՀՀ դրամ է: Վարկը տրամադրվում է 1- 6 տարի ժամկետով»,հայտնում են բանկից:
Ավտովարկի առաջարկը գործում է հետեւյալ պայմաններով.
- Տարեկան անվանական տոկոսադրույք.
ա) կանխավճարի գումարը ավտոմեքենայի գնի առնվազն 40%-ը կազմելու դեպքում՝ 10% հաստատուն առաջին 2 տարիների համար, այնուհետև՝ լողացող (տվյալ պահին բանկի գործող հաշվարկային տոկոսադրույք* գումարած 5% հաստատուն մարժա), որը ենթակա է տարեկան վերանայման,
բ) կանխավճարի գումարը ավտոմեքենայի գնի 40%-ից ցածր լինելու դեպքում՝ 12% հաստատուն առաջին 3 տարիների համար, այնուհետև՝ լողացող (տվյալ պահին բանկի գործող հաշվարկային դրույք* գումարած 5% հաստատուն տոկոսային մարժա), որը ենթակա է տարեկան վերանայման:
- Վարկը տրամադրվում է ավտոսրահից գնված բոլոր նոր ավտոմեքենաների համար (բացառությամբ ռուսական եւ իրանական արտադրության ավտոմեքենաների):
- Կասկո ապահովագրությունը պետք է իրականացվի հաճախորդի կողմից:
- Տրամադրման վճար չի կիրառվում:
- Պայմանագրի նոտարական վավերացում չի պահանջվում:
Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով
*Բանկի հաշվարկային տոկոսադրույքը սահմանվում է բանկի կողմից և արտացոլում է տվյալ արժույթով բանկի տոկոսակիր պարտավորությունների միջին կշռված ծախսատարությունը
**Փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 15.34%-ից:
The material is copyrighted and protected by law



