Ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ, մայիսի 9-ից 12-ը Լոնդոնում մասնակցել է Անգլիայի և Ուելսի Երդվյալ Հաշվապահների Ինստիտուտի (ICAEW) կողմից կազմակերպված փորձի փոխանակման միջոցառումներին:
Միջոցառումների շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Անգլիայի և Ուելսի Երդվյալ Հաշվապահների Ինստիտուտի (ICAEW) նախագահ Ջուլիա Պեննիի, Ֆինանսական Հաշվետվողականության Խորհրդի (FRC) Աուդիտի որակի հսկողության տնօրեն Էնթոնի Բարրետտի, ինչպես նաև Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ-ում աուդիտի որակի հսկողության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաև քննարկվել են Միացյալ Թագավորության փորձի առանձնահատկությունները՝ ՀՀ-ում աուդիտի որակի հսկողության արդյունավետ համակարգ ձևավորելու համատեքստում։
The material is copyrighted and protected by law



