jkjhkjhkj

19-05-2023 11:13 951

Թուրքիայի Կենտրոնական բանկը այսօր վերացրել է տեղական բանկերի համար վարկային քարտերից եւ ավանդներից կանխիկացման սահմանափակումները։

Համապատասխան ծանուցում է ուղարկվել երկրի բոլոր վարկային կազմակերպություններին, հայտնում է TRT հեռուստաալիքը։

Մայիսի 18-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ բանկերն արգելել են քարտերից եւ հաշիվներից մեծ գումարներ գումար հանել՝ կանխիկի պահանջարկի աճի պատճառով։

Մասնավորապես, հաղորդվում էր, որ սահմանափակումները կգործեն այն դեպքում, երբ հաճախորդները կցանկանան կանխիկացնել 15 000 թուրքական լիրայից (մոտ $ 750) ավել գումար:

The material is copyrighted and protected by law

Often read materials