jkjhkjhkj

21-06-2023 15:29 936

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դրական է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման մասին հայկական կողմի առաջարկին։ Փոխանցում է Radar Armenia-ն։

Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա․ «Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներս հանդիպում կլինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ քննարկվելու են օրակարգային հարցեր։

Անդրադառնալով Սյունիքով անցնող ճանապարհի վրա Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության գործառույթներին՝ Գրիգորյանը նշել է.

«Գործառույթի իրականացման ձևի շուրջ դեռևս քննարկումներ պետք է լինեն»։

Ըստ նրա՝ կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ.

«Սա կարևոր է, որովհետև կոնկրետ է ու հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը։ Կարծում եմ՝ վերջնական ընկալում կա, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում է երկաթգիծը։ Սա կարևոր ու ֆունդամենտալ համաձայնություն է»,- ասել է նա՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի հայտնի, որովհետև դեռ վերջնական կոնսենսուս չկա։

The material is copyrighted and protected by law

Often read materials