Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում։ Կառավարության հունիսի 29-ի նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում։ Հրապարակվել են 2023 թվականի մայիսի տնտեսական ցուցանիշները։ Եվ պետք է արձանագրեմ, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 13,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերությունը աճել է 5,3 տոկոսով, շինարարությունը՝ 18,4 տոկոսով, առևտուրը՝ 28,6 տոկոսով, ծառայությունները՝ 12,3 տոկոսով»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսին նույնպես շատ բարձ տնտեսական ակտիվություն էր արձանագրվել՝ 10,8 տոկոս աճ։
The material is copyrighted and protected by law



