jkjhkjhkj

30-06-2023 11:00 598

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի կնքմամբ նախատեսվում է €6.5 մլնի տեխնիկական աջակցության դրամաշնորհի տրամադրում: Ֆինանսավորման համաձայնագրի ընդհանուր նպատակներն ուղղված են էներգետիկայի բնագավառում Հայաստանում էներգետիկ աղքատության մեղմացմանը, էներգետիկ անվտանգության ու անկախության բարձրացմանը, բնապահպանական տեսանկյունից կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ու բնական ռեսուրսների եւ էկոհամակարգերի պահպանությանը:

Նախատեսվում է գյուղական վայրերում բարելավել հասանելիությունը էներգաարդյունավետ եւ կայուն էներգիայի լուծումներին: Ծրագիրն իրականացվելու է Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում:

Գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում եւ համայնքային շենքերում, որտեղ կայուն էներգիայի նկատմամբ ընդհանուր մատչելիությունը բարդ է, կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արեւային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ:

The material is copyrighted and protected by law

Often read materials