06-07-2023 13:02
622
ՀՀ նախագահի 2023 թվականի հունիսի 30-ի ՆՀ-209-Ա հրամանագրով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Իսկ ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 3-ի N 711-Ա որոշմամբ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանին շնորհվել է հարկային ծառայության գեներալ-մայորի կոչում։
The material is copyrighted and protected by law



