Հուլիսի 24-ին Առաջին Լրատվական ալիքի հյուրն էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հարցազրույցի ընթացքում պարոն Քերոբյանը պատասխանել է մի շարք ներկայիս տնտեսական արդիական հարցերի։ Մասնավորապես, նախարարը խոսել է Հայաստանում ավտոմոբիլային արտադրության վերսկսման, ինչպես նաև Հայաստանի՝ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման ինդեքսի բարձրացման մասին։
Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցից հատվածներ.
- Արդեն 2 տարի է, ինչ պարսկահայ ներդրողները հարավկորեական մեքենաների բազայի հիման վրա ստեղծել են ավտոմեքենաների հավաքման արտադրամաս և փորձում են արտադրել։ Պետք է նշեմ որ ԵԱՏՄ կարգերը բավական բարդ են փոքրից սկսելու համար և մեզանից ժամանակ պահանջվել, ստեղծելու այն միջավայը, որը թույլ կտա փոքր քանակի արտադրություններին աշխատել։
Հիմա արդեն կսկսվի ավելի լայն մասշտաբի արտադրություն և շուտով Հայաստանում և արտահանման ցանկում կունենանք հայկական արտադրության մեքենաներ։
Ներկայումս էկոնոմիկայի նախարարության առաջնահերթություններից մեկը որի վրա աշխատում ենք, էլեկտրական ավտոմեքենաների գործարանի հիմնումն է։ Եվ այդ առիթով մենք բանակցում ենք տարբեր ավտոարտադրող ընկերությունների հետ։
Վերջերս այցելել էի <<Բեյջին>> ավտոկոնցերն, որը Չինաստանի 5-րդ խոշոր ավտոարդյունաբերողն է։ Իրենց հետ արդեն սկսում ենք մի գործընթաց, որի ժամանակ կհասկանանք, ՀՀ-ում էլեկտրական մեքենաների արտադրությունը իրենց հետ հարմար ներդրում կլինի, թե ոչ։
Մեքենաները նախատեսված են լինելու թե տեղական թե արտահանման համար։ Բնականաբար այսպիսի փոքր ծավալներով արտահանման մասին դժվար կլինի խոսել, որը իրականում նշանակություն չունի, կարևոր է արդյունաբերությունը և լավ է որ մենք այդ ուղղությամբ մի նոր քայլ ենք անում, որը թերևս փոքր է, բայց մեծ պոտենցիալ ունի։
Գնի հետ կապված, չեմ կարող ասել 30 - 40 հազար դոլարը թանկ է թէ ոչ։ Բնականաբար ապրանքը իր գնով և որակով պետք է համապատասխանի ներկայիս շուկայի առաջարկին և պահանջարկին և ներդրողները անհամեմատ ավելի լավ են հասկանում դա ։
Ինչ վերաբերվում է <<Սեպուհ>> անվանը, որը մեծ քննարկամ առարկա դարձավ, ոչ թե մեքենայի, այլ ընկերության անունն է, իսկ մնացած հարցերը ավտոմեքենաների անունների հետ կապված կարող եք ուղղել հենց ներդրողներին։։
Խոսելով ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման ինդեքսի և Հայաստանի զբաղեցրած դիրքի մասին, պետք է նաև ասեմ որ իսկապես Հայաստանը խոշոր արդյունաբերական երկիր դարձնելը մեր երազանքն է, և ոչ միայն, քանի որ մեր գործողություններում և ծրագրերում մենք հետամուտ ենք լինում առաջին հերթին արդյունաբերական, մշակող արդյունաբերության ընկերությունների զարգացմանը։ Դա կարող է վերաբերվել այն բոլոր առաջնահերթ ոլորտներին որոնք նշված են կառավարության ծրագրերում՝ ոսկերչություն, ադամանդագործություն, քիմիա, մետալուրգիա, դեղագործություն և այլն։
Բոլոր ոլորտներում մենք ունենք ռազմավարություններ և աշխատում ենք դրանց իրականացման ուղղությամբ։
Եվ մեզ համար շատ ոգևորիչ է տեսնել , որ վերջին 10 տարվա մեջ և նաև վերջին տարում Հայաստանը ամենամեծ արդունաբերական պոտենցիալի աճ գրանցած երկիրն է։ Այսինքն հայկական ընկերությունները ավելի մեծ թողարկում անելու ունակություն ունեն քան 1 տարի կամ 10 տարի առաջ։ Եվ իր դիրքերով Հայաստանը առաջ է անցել թե Վրաստանից, թե Ադրբեջանից, այսինքն համախառն արդյունաբերական հզորությունը այսօր ավելի մեծ է։
Չնայած մեր դիրքը դեռևս համեստ է և մեզ համար բացարձակապես ոչ ընդունելի, այսինքն մենք մեր ջանքերը միայն պետք է բազմապատկենք, որպեսզի Հայաստանը դարձնենք այն երկիրը, որը իսկապես ուզում ենք։
Եվ սա այն տեղն է, որտեղ հաստատ ոչ ոք չի կարող ասել, որ սա ռուս-ուկրաինական պատերազմի կամ ռուս ռելոկանտների նրանց աշխատանքի հետևանք է, քանի որ, սա իսկապես մեր կառավարության, իմ և իմ գործընկերների կատարած քրտնաջան աշխատանքի հետևանքն է, որովհետև մենք ամեն քայլափոխի, ամեն օր օգնում ենք նոր գործարանների ստեղծմանը։
Նշեմ, որ մշակող արդյունաբերության աճը մայիս ամսին եղել է 11,8 %, և նման ցուցանիշ մենք շատ վաղուց չեինք տեսել։ Սա շատ մեծ աճ է և վերջին 5 ամիսներին այն եղել է 7,8%: Բավականին դժվար է նման բարձր տեմպերով աճեցնելը, բայց մենք դա կարողանում ենք անել։
Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ բավական քչացել է հանքահումքային ապրանքների արտահանումը։ Եթե 5 տարի առաջ դա 60% -ից ավել էր, ապա հիմա այն 30%-ից էլ քիչ է, և դա մեր կարծիքով շատ լավ նորություն է։
Բացի դա նաև քչացել է օրինակ մետաղի ջարդոնի արտահանումը, և մետալուրգիական ընկերությունները բավականին խորացրել են իրենց արտադրական ցիկլերը։
Հիմա Մասիսում գործարկվում է ալյումինե ռադիատորների գործարան, որը վերջնական արտադրանք է, ճիշտ է առաջանում է մետաղի ջարդոնի վերամշոկումից է առաջանում, բայց դա տասնյակ միլիոնավոր դոլարների իմպորտի փոխարինումն է Այսինքն ներմուծվող ապրանքը կփոխարինվի տեղական արտադրության ապրանքով, ինչը շատ լավ է >>:
The material is copyrighted and protected by law



