jkjhkjhkj

23-02-2024 12:37 960

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը:

Բացի այդ, նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության՝ «մինչև 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում արդեն ընտրվել է 450 հաստատություն, որոնցից 139–ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Ընտրված մանկապարտեզներից 12-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» վարկային ծրագրի շրջանակներում։

5 մանկապարտեզի մասով վարկային միջոցները չեն բավարարում և առաջացել է ֆինանսավորման խնդիր։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է եղել կառուցել նաև 2 մարզադպրոց, որի ֆինանսավորման համար նույնպես միջոցները չեն բավարարել։ Այսպիսով, նախագծով գումար է հատկացվում թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ 163․1 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ է հատկացվել ՀՏԶՀ-ին Ակնաշենի և Ուշիի մանկապարտեզների շինարարության մեկնարկման համար:

Նախագծով նաև նախատեսվում է ավելացնել թվով 7 դպրոցի կառուցման համար նախատեսված 1–ին եռամսյակի գումարները՝ հաշվի առնելով կնքված և կնքվող պայմանագրերով նախատեսված կանխավճարների չափերը։

Նշենք, որ թվով 34 հաստատության (23 դպրոցի և 11 կրթահամալիրի) համար պատվիրատու մարմին է սահմանվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, որոնցից 6–ը՝ Երևանում, 1–ը՝ Արագածոտնում, 5–ը՝ Գեղարքունիքում, 11–ը՝ Լոռիում, 9–ը՝ Կոտայքում, 2–ը՝ Տավուշում։ Այդ հաստատություններն են․

The material is copyrighted and protected by law

Often read materials