📌Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
🔹ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ 2023թ. ընթացքում ապահովվել է 2,222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է ՀՆԱ-ի 23.9 %-ը։ Եկամուտների 94.2 %-ը ձևավորվել է քաղաքացիների և բիզնեսների կողմից վճարված հարկերի և տուրքերի միջոցով և գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 0.7 տոկոսային կետով:
💬Ըստ նախարարի՝ հարկեր վճարելը ոչ միայն ուղղված է ֆինանսական կարիքները բավարարելուն կամ մեծացնում է քաղաքացիների մասնակցության չափը երկրի կառուցման գործընթացում, այլև հետապնդում է սոցիալ-տնտեսական արդարության վերականգնման նպատակ։ 0.7 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ բարելավումը նաև հարկային վարչարարության մեծ ջանքերի արդյունք է:
The material is copyrighted and protected by law



