jkjhkjhkj

28-11-2024 10:23 677

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացրել է ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 Նախագծով առաջարկվում է շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, իրավաբանական և հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն և մի շարք այլ մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:
 Նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հավելել է, որ նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ անձանց հետ, հարցի առնչությամբ անցկացվել են նաև խորհրդարանական լսումներ:
Վերոնշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ին:

The material is copyrighted and protected by law

Often read materials