jkjhkjhkj

03-04-2025 10:39 860

Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ է մինչև 30 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, անգլերենին ազատ տիրապետող մասնագետ, որն ունի հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ, անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։

Դիմել կարող են նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, պետական պահպանության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին և ներկա ծառայողները։

Հաշվարկային աշխատավարձը՝ սկսած 318․000 ՀՀ դրամից։

Պաշտոն զբաղեցնող ծառայողի համար նախատեսված են մի շարք սոցիալական երաշխիքներ՝

– ամսական ստանում է համապատասխան հավելումներ,

-պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար նրա ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայություններ մատուցումը,

-պետությունը պարբերաբար նախաձեռնում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր,

– Քրեակատարողական ծառայության բարեփոխումների շրջանակում առկա են նաև այլ սոցիալական երաշխիքներ:

Գրանցման համար հարկարվոր է ինքնակենսագրականը (CV) ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեին։

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռախոսահամար՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստի հասցե՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.):

 

The material is copyrighted and protected by law

Often read materials